երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը տեղի կունենա օգոստոսի 12-ին

Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը տեղի կունենա օգոստոսի 12-ին

Երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները,ովքեր շուրջ 4 տարի որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը,  հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը,որտեղ մանկատան երեխաներին սովորեցնում են ազգային, հոգևոր երգ -երաժշտություն, ազգային փողային և հարվածային նվագարաններ։ 
 
Բացի սովորեցնելը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում  ազգային և հոգևոր երաժշտության կենդանի կատարման  միջոցով  տանում են աշխատանքներ՝ նպաստելով   հոգեկան առողջության բարելավմանը։
 
«Ճախրուկ»-ի գաղափարախոսությունն է՝ «Ֆիզիկական հնրավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք»։
 
Արդեն 3-րդ տարին է ինչ կայանում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը,1-ը Վանաձոր քաղաքում,2-րդը Սաղմոսավանքի բակում,իսկ 2023թ. օգոստոսի 12-ին ,ժամը 19։00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում՝ մասնակցությամբ արտերկրից ժամանած հատուկ կարիքներ ունեցող խմբերի,առաջին անգամ Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատների,խնամքի կենտրոնների,հատուկ կրթահամալիրների,ինչպես նաև Երևանից և ՀՀ մարզերից անհատ կատարողների։
 
Յուրաքանչյուր տարի, փառատոնի ժամանակ մասնակիցների և հյուրերի ձեռքով ստեղծվում է Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավը։
 
Այս տարի Akneye նախաձեռնությունը միացել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին և բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական կտավ ստեղծելու փոխարեն նկարելու են Akneye-ի քանդակի վրա։
Akneye-ը նորարական արվեստի ներկայացման ևս մեկ հնարավորություն է: Իր տեսակի մեջ յուրօրինակ քանդակները ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ միջազգային Էքսպոների և ցուցահանդեսների ընթացքում: Նախաձեռնությունը հավասար պայմաններ է ստեղծում ինչպես փորձառու արվեստագետների համար, այնպես էլ սկսնակների: 
 
Աչքի քանդակի վրա արդեն իսկ նկարել են միջազգային մեծ համբավ վայելող արտիստներ: 
Akneye-ն ՀՀ աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջարկով սիրով միացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնին, որի ընթացքում «Ճախրուկ»-ները կնկարեն Akneye-ի խորհրդանշական աչքի վրա, որի NFT տարբերակը կստեղծվի և կտեղադրվի ftNFT մարքեթփլեյսում, իսկ վաճառքից առաջացած գումարը կուղղվի Ճախրուկների մշակութային գործունեության ընդլայնմանը խնամքի հաստատություններում:
 

  • Կիսվել: