երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոն

Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոն

Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոն։Փառատոնի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները,ովքեր շուրջ 4 տարի որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը։Այնտեղ հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը,որտեղ մանկատան երեխաներին սովորեցնում են ազգային, հոգևոր երգ -երաժշտություն, ազգային փողային և հարվածային նվագարաններ։

Բացի սովորեցնելը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ազգային և հոգևոր երաժշտության կենդանի կատարման միջոցով տանում են աշխատանքներ ՝նպաստելով հոգեկան առողջության բարելավմանը։

«Ճախրուկ»-ի գաղափարախոսությունն է. «Ֆիզիկական հնրավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք» Արդեն 3-րդ տարին է ինչ կայանում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ»ամենամյա միջազգային փառատոնը,1-ը Վանաձոր քաղաքում,2-րդը Սաղմոսավանքի բակում,իսկ 2023թ. օգոստոսի 12-ին ,ժամը 19։00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում՝ մասնակցությամբ արտերկրից ժամանած հատուկ կարիքներ ունեցող խմբերի,առաջին անգամ Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատների,խնամքի կենտրոնների,հատուկ կրթահամալիրների,ինչպես նաև Երևանից և ՀՀ մարզերից անհատ կատարողների։ Յուրաքանչյուր տարի ,փառատոնի ժամանակ մասնակիցների և հյուրերի ձեռքով ստեղծվում է Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավը։Այս տարի Akneye նախաձեռնությունը միացել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին և բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական կտավ ստեղծելու փոխարեն նկարելու են Akneye-ի քանդակի վրա։ Akneye-ը նորարական արվեստի ներկայացման ևս մեկ հնարավորություն է: Իր տեսակի մեջ յուրօրինակ քանդակները ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ միջազգային Էքսպոների և ցուցահանդեսների ընթացքում:

Նախաձեռնությունը հավասար պայմաններ է ստեղծում ինչպես փորձառու արվեստագետների համար, այնպես էլ սկսնակների: Աչքի քանդակի վրա արդեն իսկ նկարել են միջազգային մեծ համբավ վայելող արտիստներ: Akneye-ն ՀՀ աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջարկով սիրով միացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնին, որի ընթացքում «Ճախրուկ»-ները կնկարեն Akneye-ի խորհրդանշական աչքի վրա, որի NFT տարբերակը կստեղծվի և կտեղադրվի ftNFT մարքեթփլեյսում, իսկ վաճառքից առաջացած գումարը կուղղվի Ճախրուկների մշակութային գործունեության ընդլայնմանը խնամքի հաստատություններում:

Փառատոնի հիմնադիրներն են ՝ Աննա և Անահիտ Մխիթարյանները։ Փառատոնի գլխավոր գործընկերն է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Կազմակերպիչ՝«Ճախրուկ» մշակութային Հասարակական Կազմակերպություն Փառատոնին ներկա են լինելու ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը,ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: