հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հաճելի լուր մշակութային էլիտայի համար. Վլադիմիր Գլազունովը հանդես կգա ժամանակակից ռուսական պոեզիայի ընթերցմամբ

Հաճելի լուր մշակութային էլիտայի համար. Վլադիմիր Գլազունովը հանդես կգա ժամանակակից ռուսական պոեզիայի ընթերցմամբ

Բարձր արվեստի, հեղինակային երաժշտական կատարումների և ռուսական ժամանակակից պոեզիայի, ասմունքի հազվագյուտ զուգակցում, որին մասնակցելու հնարավորությունը և սիրելի կնոջը, մայրերին և քույրերին աննախադեպ անակնկալ անելու հնարավորությունը կունենաք մարտի 9-ին, ժամը 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:

“Նվեր` սիրելի կնոջը” երաժշտական պոետիկ մոնոներկայացումը յուրահատուկ է և քիչ հանդիպող: Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ, «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակի դափնեկիր, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր Վլադիմիր Գլազունովը, հանդես կգա ժամանակակից ռուսական պոեզիայի ընթերցմամբ:

Պոեզիան կուղեկցվի Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) հեղինակային երաժշտությամբ, գրված հատուկ այս նախագծի համար: Նա կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն:

Այս տաղանդավոր դուետ 2019 թ-ից մինչ այժմ թողարկվել է մի քանի աուդիոգիրք: Ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։
Հայտնի չէ, հայ հանդիսատեսը արդյո՞ք երկրորդ անգամ առիթ կունենա ներկա գտնվելու նման յուրահատուկ, էլիտար պրոեկտին:

  • Կիսվել: