Հաշվետվություն-համերգ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի կատարմամբ. երգչախումբն արդեն 30 տարվա պատմություն ունի
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անցած մեծ ճանապարհն արդեն 30 տարվա պատմություն ունի:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հոբելյանական համերգը համախմբել էր տարբեր տարիների շրջանավարտներին:
Երեկոն երգչախմբի գործունեության յուրահատուկ հաշվետվությունն էր՝ համեմված ավագ ու կրտսեր խմբերի սաների ելույթներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:




