ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրահայտ ջութակահար Լեոնիդաս Կավակոսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում

Հանրահայտ ջութակահար Լեոնիդաս Կավակոսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում  տեղի կունենա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի մենահամերգը:     

 Կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006, Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003, Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005 գործերը:

Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների,  ինչպես նաև Sony Classical ձայնագրման ընկերության հետ: Ի դեպ, Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող,  Leonie Sonning-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թվականին պատրաստած ջութակով:

 

fb event cover-01.png (6.77 MB)

  • Կիսվել: