Հանդիսություն՝ նվիրված Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ստեղծման 55-ամյակին
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա տուն-թանգարանի ստեղծման 55-ամյակին նվիրված հանդիսություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Միջոցառման ընթացքում կբացվի «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը:
ցուցադրվի «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը: Այնուհետև տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունների փոխադրումները՝ փողային գործիքների համար: