ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021թ. հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին

Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021թ. հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին

2021թ. ՀՀ ԳԱԱ-ն գործունեությունն իրականացրել է հանրապետության առջեւ ծառացած նոր մարտահրավերների ու խնդիրների պայմաններում: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ 2021թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ԳԱԱ-ից հայտնում են, որ Ժողովին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, արտասահմանյան պատվիրակության անդամներ:

Աշոտ Սաղյանն անդրադարձել է ակադեմիայի կարգավիճակին, առանձնահատկություններին, գիտական ներուժի համալրմանը, գիտության երիտասարդացմանն ուղղված պետական քաղաքականությանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ 2021թ. գիտակազմակերպական գործունեությունը:

Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՄՀՄԻ-ի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեեւի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:

  • Կիսվել: