երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Գիտությունը Հայաստանում միջազգային մակարդակի իրացման հնարավորություն է ստացել. ԿԳՄՍ նախարար

Գիտությունը Հայաստանում միջազգային մակարդակի իրացման հնարավորություն է ստացել. ԿԳՄՍ նախարար

Ուրախ եմ, որ ԵՊՀ ամսագրերից մեկը Scopus գիտատեղեկատվական շտեմարանում է: Օրեր առաջ նույն շտեմարանում ընդգրկվեց նաև «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ամսագիրը: Այս ճանապարհով գնում է նաև Մատենադարանը: Սա մեզ թույլ է տալու, որ միջազգայնորեն մրցունակ հայագիտական և հումանիտար հետազոտություն ունենանք: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախորդ տարի նաև առաջին անգամ պետական պատվերով գիտական հետազոտության մեխանիզմ ենք գործարկել և 60 տարբեր թեմաներ ենք առանձնացրել՝ մեր գերատեսչությունների տիրույթում գտնվող, և այս տարի արդեն այս ուղղությամբ կիրառական աշխատանք ենք տանում:

Սա բերել է նրան, որ մեր գիտական մրցունակությունն էապես աճել է, և որ, օրինակ, «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում նախորդ տարի մեր գիտնականները կարողացել են ռեկորդային թվով բյուջե ներգրավել՝ 7,6 մլն եվրո, որը նախորդ տարվա բյուջեն գերազանցում է 2,4 անգամ: Սա հենց նրա շնորհիվ է, որ այսօր գիտությունը Հայաստանում միջազգային մակարդակի իրացման հնարավորություն է ստացել»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: