կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Գարուն ա». ֆիլմը միջազգային կինոփառատոններում շարունակում է հաջողություններ գրանցել

«Գարուն ա». ֆիլմը միջազգային կինոփառատոններում շարունակում է հաջողություններ գրանցել

Արցախյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա» ֆիլմը շարունակում է հաջողություններ գրանցել միջազգային կինոփառատոններում: Այս մասին հրապարակումներ են արվել ֆիլմի ինստագրամյան պաշտոնական էջում:

Ֆիլմը «Ֆոկուս» միջազգային կինոփառատոնի մրցույթային փուլում անցել է կիսաեզրափակիչ փուլ, միեւնույն ժամանակ «Ֆալկոն» միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի:

Հիշեցնենք, որ ֆիլմը էկրաններ էր բարձրացել այս տարվա մարտին: Այն ֆիլմ է՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակը Հարություն Ղուկասյանն է, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

  • Կիսվել: