Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին․ Վահան Քերոբյան
Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով ապրիլի 22-23 Երևանում կայանալիք ֆրանսիացի հայտնի երգիչ Գարուի համերգներին:
«Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերն համարյա սպառված են։ Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին»,- շտապել է հայ հանդիսատեսին ուրախացնել նախարարը: