երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գառնիում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները

Գառնիում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները

 Ականավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 212-ամյակի շրջանակում փետրվարի 28-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ամբողջ օրը կհնչեն լեհ հանճարեղ կոմպոզիտորի  ստեղծագործությունները։

Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Վիրտուոզ դաշնակահարի ստեղծագործություններն առանձնանում են քնարականությամբ՝ ունկնդրին փոխանցելով  ռոմանտիկ երաժշտության ամենանուրբ հնչյունները։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 13:00-ին։

  • Կիսվել: