"Գառնի" պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ "գույն և երաժշտություն" լուսաձայնային ինստալյացիան
Մայիսի 22-ին "Գառնի" պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ "գույն և երաժշտություն" լուսաձայնային ինստալյացիան:
Միջոցառումը տեղի ունեցավ Ազգային պատկերասրահի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ կազմակերպված "Թանգարանների գիշեր" - ի շրջանակներում:
Հեթանոսական տաճարի ճակատային սյուների վրա ցուցադրվել են ազգային պատկերասրահում պահվող մի շարք ստեղծագործությունների թվային պատկերներ: