երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գանձախուզության դեպք՝ «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածքում

Գանձախուզության դեպք՝ «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածքում

ԿԳՄՍ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության հուշարձանի պահապանը Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում հնավայրի բլուրներից մեկի վրա հայտնաբերել է 30-40 սմ խորությամբ փորված երկու փոս:

Գանձախուզության, գանձագողության փաստով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։

Սա տարեսկզբից արձանագրված գանձախուզության, գանձագողության չորրորդ դեպքն է։

  • Կիսվել: