Ֆրանսիացի գրող Սիլվեն Թեսոնը կայցելի Հայաստան
Ֆրանսիացի գրող Սիլվեն Թեսոնը Ֆրանսախոսության օրերի շրջանակում կայցելի Հայաստան։
Գալիք միջոցառմանն է նվիրված մամուլի ասուլիսը, որը տեղի է ունեցել մարտի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում։
Ինչպես մամուլի ասուլիսը բացելիս տեղեկացրեց Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյին, օրերը նվիրվելու են հայ նշանավոր դիվանագետ (մահացել է անցած տարի) Քրիստիան Տեր-Ստեփանյանին։