շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Ֆեստիվառի» այս տարվա հաջորդ կանգառը Հրազդանում էր. լուսանկարներ

«Ֆեստիվառի» այս տարվա հաջորդ կանգառը Հրազդանում էր. լուսանկարներ

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի՝ այս տարվա հաջորդ կանգառը Հրազդանում էր, որտեղ այսօր կայացել է սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը: Համերգն ուղեկցվել է Karen Sevak Band-ի նվագակցությամբ:
 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն առավոտյան նաև շրջել են Հրազդան քաղաքում, ծանոթացել տեղական արտադրանքի տոնավաճառին: Հրազդանում այսօր գործել են անվճար երթուղիներ Բջնի, Լեռնանիստ, Վանատուր, Ծաղկաձոր և Մաքրավան ուղղություններով:
 
 
«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը: Այդ օրն Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:
 
 
«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:

 

  • Կիսվել: