հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթին  Հայաստանի պատվիրակը, որի անունը դեռ հայտնի չէ, հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում՝  առաջին համարի ներքո: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Լիվերպուլում. Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսին 9-ին, երկրորդը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին 13-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Եվրատեսիլ 2023»-ը անցկացվելու է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո, իսկ մրցույթի սրտաձև տարբերանշանն էլ արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը:

Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:

  • Կիսվել: