երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես վստահ եմ , որ «Արենիում» պարային համույթի սաները կկարողանան բարձր մակարդակով ներկայացնել մեր երկիրը․ «Արենիում» պարային համույթի ղեկավար

Ես վստահ եմ , որ «Արենիում» պարային համույթի սաները կկարողանան բարձր մակարդակով ներկայացնել մեր երկիրը․ «Արենիում» պարային համույթի ղեկավար

Օգոստոսի 10-ին «Զեյթուն մշակութային կենտրոնում» տեղի ունեցավ «Արենիում» պարային համույթի մենահամերգը, որտեղ պարային համույթը շուրջ 32 կատարումներով, ներկայացրեց տարբեր երկների ազգային պարերը։ Մենահամերգի նպատակն էր ներկայացնելու ո՜չ միայն «Արենիում» պարային համույթի տաղանդավոր սաների կատարումները, այլ նաև առաջիկայում մասնակցելու Բուլղարիայում տեղի ունեցող փառատոնին։

- «Ամեն ջանք կգործադրենք, որպեսզի հաղթենք առաջիկա փառատոնում: Ես վստահ եմ , որ «Արենիում» պարային համույթի սաները կկարողանան բարձր մակարդակով ներկայացնել մեր երկիրը», - իր խոսքում նշեց «Արենիում» պարային համույթի ղեկավար Արսեն Աբգարյանը։

Նշենք, որ «Արենիում» պարային համույթը շուրջ 13 տարի իր գործունեությունն է ծավալում հայ և արտասահմանյան պարերի շրջանակներում, այդպիսով հաղթելով բազմաթիվ փառատոններում և մատուցելով մշակութասեր հանրությանը որակյալ արվեստ։

  • Կիսվել: