կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանյան «Ոսկե ծիրանում» այս տարի հայկական ֆիլմերի ներկայությունը աննախադեպ է

Երևանյան «Ոսկե ծիրանում» այս տարի հայկական ֆիլմերի ներկայությունը աննախադեպ է

2023 թվականի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում աննախադեպ ներկայություն են գրանցել հայրենական արտադրության  ֆիլմերը։ Երևանյան կինոփառատոնի մեկնարկն ազդարարվեց պետական աջակցություն ստացած՝ ռեժիսոր Ջեսսիկա Վուդուորթի «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմով (Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն)։ Բացման ֆիլմի հայաստանյան համաարտադրողը (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանն է:

Այս մասին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այս տարի «Ոսկե ծիրանի» «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրում ընտրված տասը ֆիլմերից երեքը՝  Ազգային կինոկենտրոնից պետական աջակցություն ստացած կինոնկարներն են՝ «Գյուղը որ կանգնի…»՝  Օֆելյա Հարությունյան, «Երկու անհայտով հավասարում»՝ Լուսինե Պապոյան, «Թռչող տերեւների երգը»՝ Արմինե Անդա։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։

Իննա Մխիթարյանի «Թոնրատունը» ընդգրկված է փառատոնի Արտամրցութային ծրագրումիսկ ահա  Ջեսիկա Վուդուորթի «Լուկան» մրցելու է Միջազգային մրցութային ծրագրում, որը ինչպես արդեն նշել ենք փառատոնի այս տարվա բացման ֆիլմն էր։

Նշված բոլոր կինոնկարները արդեն իսկ ունեն  իրենց հաստատուն կենսագրությունը, գրանցել են բազմաթիվ հաղթանակներ միջազգային հայտնի կինոփառատոներում։ Ավելին, փառատոնի բացման  «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում՝ դեռևս հունվարի 29-ին, որին ներկա են եղել գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդուորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը:

 

«Լուկա», ռեժիսոր՝  Ջեսիկա Վուդուորթ (ֆիլմի մասին)-Մարտի ծարավ երիտասարդ զինվոր Լուկան ուղղվում է դեպի հյուսիս՝ լեգենդար Ֆորտ Կայրոսորտեղ զինվորները հերոսաբար պաշտպանում են քաղաքակրթության մնացորդներըՓոխարենը նա գտնում է մի անգործունակ կառույցորը երբեք նույնիսկ թշնամի չի տեսել և վեհության մոլուցքից փքված հրամանատարություն ունիԼուկան մխիթարություն է գտնում առեղծվածային ռադարի ինժեներ Կոնստանտինի և թեթևամիտ շարքային Ժերոնիմոյի հետ ընկերության մեջՆա դրսևորում է դիպուկահարի իր մեծ հմտությունը և «բազեի» կոչում ստանումՀեռավոր մատույցները պահող էլիտար պահակախմբի կազմում նրա օրերը հոսում են սպասման մշուշում մինչև այն ժամըերբ հյուսիսում նկատում է մի ձիՍա հանգեցնում է մի շարք ողբերգական դեպքերիորոնք ի վերջո կտապալեն Ֆորտ Կայրոսի մասին ստեղծված պատրանքը:

«Գյուղը որ կանգնի…»,  ռեժիսոր՝Օֆելյա Հարությունյան (ֆիլմի մասին)-Մարիամն ապրում է հեռավոր հայկական գյուղումորտեղ ոչ մի տղամարդ չկա։ Ընտանիքի վերամիավորման հույսերը փշրվում են Մարիամի ծննդյան օրըբայց նա պետք է մի կողմ դնի անձնական փլուզված երազանքները և սնուցի մայրանալ պատրաստվող ընկերուհու՝ Անուշի երազանքները ներդաշնակ կյանքի մասին։

«Երկու անհայտով հավասարում», ռեժիսոր՝ Լուսինե Պապոյան  (ֆիլմի մասին)-Գնացքի վագոնում ապրանքներ վաճառելիս Մխիթարը նկատում է իր հասակակցին՝ Կարենինորը ոտքերը դրել է առջևի նստարանինիսկ գլուխը կախել դասագրքի վրա։ Լռելյայն արձագանքելով Մխիթարի դիտողությանը՝ Կարենն իջեցնում է ոտքերը և շրջվում։ Մխիթարը տարբեր եղանակներով փորձում է շփվել անծանոթ տղայի հետ։ Պայուսակը վզից կախած՝ Կարենը սկսում է գոռգոռալ գնացքի վագոններում՝ փորձելով վաճառել Մխիթարի ապրանքներըմինչ Մխիթարը խորասուզվել է մտքերի մեջշախմատային խնդրի մասի՞ն է մտածումթե՞ ընդհանրապես կյանքի։

«Թռչող տերեւների երգը», ռեժիսոր՝ Արմինե Անդա (ֆիլմի մասին)-Ճամփորդություն դեպի երազանքորը սկսվում է տերևները որպես ծածկոց օգտագործող տասներկուամյա աղջկա՝ Սունայի և գաղտնի գիտելիքների տիրապետող ծերունու հանդիպումից։ Խորհրդածություն ընկերության մասին հոր ու դստերուսուցչի ու աշակերտիմեծահասակի ու երեխայի միջևև ճանապարհորը կարող է անհնարը հնարավոր դարձնել։ Ֆիլմում ստեղծված տառերը ոգեշնչված են հին հայկական խորհրդանիշներից։

«Թոնրատուն», ռեժիսոր՝ Իննա Մխիթարյան (ֆիլմի մասին)- Նահապետական ավանդույթով հայկական գյուղում հինգ կին՝ դուստրերմայրեր և տատերհայկական ավանդական հացը՝ լավաշ թխելու ընթացքում բանավիճում են կյանքի ու պատերազմի մասին: 

Հայաստանի ազգային կինոկենտրոն

  • Կիսվել: