ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով

«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին ժամը 19:30 կայանալիք անմոռանալի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:

Համերգի մենակատարն է անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Ծրագրում կհնչի Ստեփան Ռոստոմյան | Սիմֆոնիա թիվ 1 Յան Սիբելիուս | Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47 Արամ Խաչատրյան | Երեք հատված «Սպարտակ» բալետից Տոմսերի արժեքը 5000 – 15000 դրամ : Տեղեկատու հեռախոս՝ +374 77805687

  • Կիսվել: