երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Երևանյան հեռանկարներ» 25-րդ փառատոնը կմեկնարկի «Գրեմմի» մրցանակակիր Էբեն քառյակի համերգով

«Երևանյան հեռանկարներ» 25-րդ փառատոնը կմեկնարկի «Գրեմմի» մրցանակակիր Էբեն քառյակի համերգով

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր Էբեն քառյակի համերգով:
 
Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, առաջատար փառատոների «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով ներկայացնելով ծանոթ երգացանկերը:
 
Համերգը կկայանա փետրվարի 20-ին։ Ծրագրում՝  Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Լարային քառյակ համար 21,  Ալֆրեդ Շնիտկե՝ Լարային քառյակ համար 3,  Էդվարդ Գրիգ՝ Լարային քառյակ համար 1։

  • Կիսվել: