երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում տեղի կունենա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը

Երևանում տեղի կունենա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ նախարարության աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ տեղի կունենա «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

«Նռան գույնը» ներկայացումը յուրօրինակ երկխոսություն է տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև. այն համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրոերաժշտության հետ: Սա փորձ է՝ բեմից հանդիսատեսին փոխանցելու Սերգեյ Փարաջանովի արվեստի ամբողջ պոեզիան:

Նախագծի համակազմակերպիչներն են Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։ Նախագծի գործընկերն է Ժողովրդական երգի, պարի ազգային կենտրոնը։

Հաղորդագրությունում  նշված է նաև, որ «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը կայացել է հունվարի 19-ին և 20-ին Ֆրանսիայի Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում:

  • Կիսվել: