ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանում Քևին Սփեյսին հանդիպել է կինոարվեստի սիրահարներին

Երևանում Քևին Սփեյսին հանդիպել է կինոարվեստի սիրահարներին

Թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիպել է կինոարվեստի սիրահարներին:Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուս»-ի արժանացած դերասանը խոսել է իր անցած ուղու, կերտած դերերի ու դեպի կինոաշխարհ անհավանական ճամփորդության մասին:

Նա սիրով պատասխանել է նաև երկրպագուների հարցերին, փոխանցել իր փորձը:   Քևին Սփեյսին գրառում է արել կինոգործիչների միության պատին. «Շնորհակալություն հրաշալի ուղևորության  և այս գեղեցիկ կինոփառատոնի համար: Շնորհակալ եմ ինձ այսքան ջերմ ընդունելու համար»:

  • Կիսվել: