կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում կանցկացվի Գիտության և կրթության ցուցահանդես

Երևանում կանցկացվի Գիտության և կրթության ցուցահանդես

 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-13-ը կգործի «Գիտության և կրթության ցուցահանդես», որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններն ու բուհերը:

Ցուցահանդեսը կգործի գիտությունների ազգային ակադեմիայի հարակից բացօթյա տարածքում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

  • Կիսվել: