կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում «Հնադարյան Արցախ» խորագրով լուսանկարների ցուցահանդես է բացվել

Երևանում «Հնադարյան Արցախ» խորագրով լուսանկարների ցուցահանդես է բացվել

Երևանի «Թեքեյան կենտրոն»-ում ապրիլի 17-ին տեղի է ունեցել լրագրող, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի «Հնադարյան Արցախ» լուսանկարների ցուցահանդեսը, որն իրականացվել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ։

Ցուցահանդեսը բացեց «Թեքեյան կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։ Օրհնանքի խոսքն է ասել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ 

Нет описания.
Միջոցառումն ուղեկցվել է Արսեն Համբարյանի ռազմահայրենասիրական երգերով, ինչպես նաև ազգագրական պարերով՝ Հարություն Բաղդասարյանի ղեկավարած «Բեկոր» համույթի կատարմամբ:
Нет описания.
«Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի հաղորդմամբ` ներկա էին «Թեքեյան» մշակութային միության գրասենյակի ղեկավար Ռուբեն Միրզախանյանը, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանը, Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, հնագետ Համլետ Պետրոսյանը, պատմաբաններ, ինչպես նաև քաշաթաղցիներ, հադրութեցիներ, որոնց համար լուսանկարների ցուցահանդեսը հնարավորություն էր մտովի ճանապարհորդելու հարազատ վայրերով։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: