շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանում ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին

Երևանում ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին։

Թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի բնորոշմամբ՝ Միշա Մայսկին եղել է «...թավջութակահարների երիտասարդ սերնդի ամենաակնառու և տաղանդաշատ երաժիշտներից մեկը»։

Համերգային ծրագրում կհնչեն՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ Սյուիտ «Ոսկե աքաղաղը» օպերայից, Օտտորինո Ռեսպիգի՝ Ադաջո վարիացիաներով թավջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկի՝ Վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։

  • Կիսվել: