կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի հուշարձան-շենքերին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի հուշարձան-շենքերին. Տիգրան Ավինյան

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է գույքագրում: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք: Սեփականատերերը ծանուցվել են:

«Նույնիսկ այն հուշարձան-շենքերը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերություններին, նրանք նույնպես ունեն  պարտավորություններ՝ այդ շենքերի պահպանման համար, և դրա մասին մենք հիշեցրել ենք մեր գործընկերներին:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ օրենքով սահմանված կարգով կան նաև պատժի մեթոդներ՝ այն դեպքերում, երբ հուշարձան-շենքերի պահպանումը մասնավորի կողմից պատշաճ չի իրականացվում:  Հուսով եմ՝ նման դեպքեր չենք արձանագրի և այդ անձինք արդեն կսկսեն քայլեր ձեռնարկել»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

  • Կիսվել: