երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի Խամաճիկների պետական թատրոնը՝ Թեհրանի «Mobarak» 19-րդ միջազգային տիկնիկային փառատոնում

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը՝ Թեհրանի «Mobarak» 19-րդ միջազգային տիկնիկային փառատոնում

Հունիսի 29-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկվեց «Մոբարաք» միջազգային 19-րդ տիկնիկային փառատոնը: Այն անցկացվել է Թեհրանի «Թհեաթրե շահր» ցուցադրական արվեստների համալիրում: Փառատոնին մասնակցելու նպատակով Իրան էին ժամանել տիկնիկային թատերախմբեր Բրազիլիայից, Պերուից, Թուրքիայից, Վրաստանից ինչպես նաև Երևանի Խամաճիկների պետական թատրոնը: Պարսիկ հանդիսատեսի դատին է հանձնվել Սամսոն Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Ներկայացումը ցուցադրվեց հուլիսի 3-ին և 4-ին «Ղաշղայի» համալիրի դահլիճում:

Դահլիճում, որտեղ ներկա էին գտնվում ԻԻՀ մշակույթի նախարարության վարչության պետ Կազեմ Նազարին, Թեհրանի 19-րդ միջազգային տիկնիկային փառատոնի պատասխանատու Հադի Հեջազիֆարը , ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Սերգեյ Գրիգորյանը: Ներկայացումը հայերեն լեզվով էր, ուստի հանդիսատեսին բովանդակությունը ներկայացված էր սուպիտիտրերի միջոցով:

«Կարապի լիճ» պատմություն՝ արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին է, որը համարվում է աշխարհի լավագույն սիրո պատմություններից մեկը, թեև ներկայացումը նախատեսված է ավելի հասուն համդիսատեսի համար, այնուամենայնիվ Խամաճիկների թատրոնի պարզ և հասանելի բեմադրված լուծումների շնորհիվ այն լավ ընդունելություն գտավ երեխաների կողմից: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդես եկավ նաև Թեհրանի հայ մանուկների համար, հայ համալսարանակաների ընդհանուր միության ,,Նիկոլ Աղբալյան,, դահլիճում ներկայացվեց Աննա Էլբակյանի ,,Իսկական ընկեր,, ներկայացումը: Թեհրանի հայ մանուկները մեծ բավականություն ստացան այն դիտելուց:

  • Կիսվել: