ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետը

«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետը

«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան Էնդո Շուհեյը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Էնդո Շուհեյը ճարտարապետական յուրահատուկ, նորարարական լուծումներով բազմաթիվ շինությունների հեղինակ է։

Իր աշխատանքներում նա համատեղում է ճապոնական և արևմտյան ավանդույթների տարրերը՝ ստեղծելով դինամիկ տարածքներ, վերացնելով սահմանները ինտերիերի և էքստերիերի միջև։

Առավելապես հայտնի են Էնդո Շուհեյի «Springtecture», «Rooftecture», «Bubbletecture», «Halftecture» նախագծերը։

Возможно, это изображение небоскреб и больница

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Возможно, это изображение силосная яма

Возможно, это изображение осветительное оборудование

Нет описания фото.

  • Կիսվել: