հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ենոքավան և Գետահովիտ գյուղերի քարայրներից մեկում հայտնաբերվել է շուրջ վեց հազար տարվա վաղեմության ածխածաց խաղողի կորիզ

Ենոքավան և Գետահովիտ գյուղերի քարայրներից մեկում հայտնաբերվել է շուրջ վեց հազար տարվա վաղեմության ածխածաց խաղողի կորիզ

Ենոքավան և Գետահովիտ գյուղերի մերձակայքում գտնվող քարայրներից մեկում հայ հնեաբանները պեղումների ժամանակ հայտնաբերել են շուրջ վեց հազար տարվա վաղեմության ածխածաց խաղողի կորիզ, ինչը վկայում է այն մասին, որ Հայկական լեռնաշխարհում խաղողը մշակվել է մարդկության պատմության դեռ ամենա վաղ շրջանից։

Չնայած, ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտոիտի գիտաշխատող Իռենա Քալանթարյանը՝ սա Հայկական լեռնաշխարհում խաղողագործության մասին վկայող ամենահին գտածոն չէ, ավելի հին նմուշներ գտնվել են Արտանիշի նեոլիտյան հնավայրում՝ ադրանք շուրջ յոթ հազար տարվա պատմություն ունեն։

Քալանթարյանը նշեց, որ Գետահովիտի քարայրի պեղումների շարունակության համար հնեաբանները դիմել են Իջևանի գինու և կոնյակի գործարանի աջակությանը։ «Սա շատ սիմվոլիկ քայլ է և կապող օղակ խաղողագործության հայկական հին և նոր ավանդույթների միջև։ Փոխարենը, մենք ձեռքբերեցին համաձայնություն գործարանի տարածքում բացել թանգարան և պեղումների ընթացքում գտած էքսպոնատները փոխանցել այդ թանգարանին»,- պատմեց Քալանթարյանը։

Թանգարանի պաշտոնական բացման արարողությանը Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրինությունը հրավիրել էր իտալական «Flying to Sanremo» խմբին։ Իտալացի երաժիշտները InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեցին, որ շատ տպավորված են Հայաստանով, հայ ժողովրդի հյուրընկալությամբ և ջերմությամբ։ Նրանք նշեցին, որ հայերը իրենց խառնվածքով շատ նման են իտալացիներին։

Իտալացի արտիստները անտարբեր չէին մնացել նաև հայկական խոհանոցի հանդեպ։ «Հայաստանում անցկացրած այս մի քանի օրվա ընթացքում մենք հասկացանք, որ հայերը շատ են սիրում շատ և համեղ ուտել»,- կատակեցին նրանք։ Նշենք նաև, որ սա իտալական խմբի առաջին և միակ այցն էր տարածաշրջան, նրանք հիմնականում շրջագայում են Եվրոպայով, և այս առումով Հայաստանը բացառություն էր, տարածաշրջանի այլ երկրներ այցի ընթացքում նրանք այցելել չեն պատրաստվում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: