կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԵԱՏՄ շրջանակում կինո և տեսաֆիլմերի արտադրության մասին համաձայնագիրը հավանություն ստացավ

ԵԱՏՄ շրջանակում կինո և տեսաֆիլմերի արտադրության մասին համաձայնագիրը հավանություն ստացավ

ԵԱՏՄ շրջանակում «Կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայությունների, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագիրն այսօր հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
 
Նշվում է, որ այս համաձայնագրի նպատակն է ստեղծել կողմերի միջև վարչական համագործակցության լրացուցիչ գործիք՝ Եվրասիական տնտեսական միության կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը ապահովելու նպատակով, որը կնպաստի նաև սպառողների, հանրության և պետությունների իրավունքների և օրինական շահերի խախտման կանխարգելմանը:
 
Համաձայնագրի կողմեր կհանդիսանան ԵՏՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի մշակույթի ոլորտում լիազորված համապատասխան գերատեսչությունները:

  • Կիսվել: