ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայությունը` Հայաստանում

Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայությունը` Հայաստանում

Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։

Ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։ Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաև դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային և վիդեո հնարավորություններով։

Դիմաշ Կուդայբերգեն ղազախ երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ է, ով տիրապետում է 6-7 օկտավայի, 4 նոտայի և 1 կիսատոնի հազվագյուտ վոկալ տիրույթի։ Արտիստի երգացանկում կան յոթ լեզուներով կոմպոզիցիաներ ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։

Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, Լուսնի ու Արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին ՝ չարին ։ «Կյանքը մեծ ուժ է, որը ձգտում է դեպի հավերժություն»։

  • Կիսվել: