ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեսպան Քվինին օպերայի և բալետի ազգային թատրոնում ներկա է գտնվել «Մարդուկ-ջարդուկ» ներկայացմանը

Դեսպան Քվինին օպերայի և բալետի ազգային թատրոնում ներկա է գտնվել «Մարդուկ-ջարդուկ» ներկայացմանը

Այս շաբաթ դեսպան Քվինն այցելեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը։ Այցը կազմակերպել էր բալետի ականավոր պարուհի և ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտ Մարիաննա Պողոսյանը: Այս մասին հայտնում են  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Ուրախ եմ ներկա գտնվելու «Մարդուկ-ջարդուկ» ներկայացմանը, ինչը տոնական սիրված ավանդույթ է թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում։ Մեծապես տպավորված եմ բարձր վարպետությամբ և ստեղծարարությամբ, որի շնորհիվ կարողացա զգալ Սուրբ Ծննդյան ոգին։ Կեցցե՛ն բոլոր պարողներն  իրենց հիանալի կատարման համար», - ասաց դեսպան Քվինը:

  • Կիսվել: