հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ

Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ

Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master’s Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ:

Կրթաթոշակը ներառում է՝

ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում),
թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ,
կրթաթոշակ կեցության ծախսերի համար,
հետազոտական ​​ծախսեր,
առողջության ապահովագրություն և այլ ծախսեր:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել համապատասխան առցանց համակարգում (Online Application System)՝ անցնելով https://pepp.hass.tsukuba.ac.jp/admission/ հղմամբ, որտեղից կարելի է ստանալ նաև առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրվող կրթաթոշակի վերաբերյալ։

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 27-ն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից:

  • Կիսվել: