ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ցուցանմուշների թիվը Հայաստանի պատմության թանգարանում գերազանցել է 400 հազարը. տնօրեն

Ցուցանմուշների թիվը Հայաստանի պատմության թանգարանում գերազանցել է 400 հազարը. տնօրեն

2023թ. Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների թիվը գերազանցել է 400 հազարը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 17-ին ասել է հաստատության տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 2023թ. ընթացքում կազմակերպվել է 30 ցուցահանդես, թանգարանի տարածքում իրականացվել է 11 ժամանակավոր եւ մշտական ցուցահանդես, եւս 7 ցուցահանդես՝ ավելի փոքր ծավալներով։

Թանգարանից դուրս, այդ թվում արտասահմանում, կազմակերպվել է 7 մեծ եւ փոքր փառատոնային ցուցահանդես, իսկ օնլայն ռեժիմով՝ 5 ցուցահանդես։ «Դրանց ժամանակ ցուցադրվել է ավելի քան 4 000 ցուցանմուշ, այցելել է ավելի քան 78 հազար մարդ, իրականացվել է 50 գիտամշակութային միջոցառում, իրականացվել 36 կրթական ծրագիր»,- նշել է Պողոսյանը։

Կարեւոր ցուցահանդեսներ են կազմակերպվել Բրիտանական թանգարանում եւ Պուշկինի անվան Գեղարվեստի ռուսական պետական թանգարանում։

«Մենք առաջին անգամ երկար տարիներ անց կարողացանք թանգարանում ցուցադրել բրոնզե դարի, Ուրարտուի թագավորության, անտիկ շրջանի ցուցանմուշներ»,- ավելացրել է նա։

Չեխիայի Ազգային թանգարանի եւ   Հայաստանի պատմության թանգարանի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակում կկազմակերպվեն ցուցահանդեսներ Մարկո Պոլոյի միջնադրայնա ժամանակների վերաբերյալ։

«Համագործակցում ենք նաեւ Փարիզի Լուվրի հետ՝ նաեւ համատեղ ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ»,- նշել է տնօրենը։

  • Կիսվել: