կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բացվել է «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը

Բացվել է «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը

Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում բացվել է «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ ընդգծելով. «Հատկապես ուրախալի է այն հանգամանքը, որ միջոցառումը կայանում է միջթանգարանային համագործակցությամբ։ Նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցել ոլորտի առաջխաղացմանը նպաստող յուրաքանչյուր գաղափարի»։

Լուսանկարները Մատենադարանի տարբեր հավաքածուներից հայտնաբերված այնպիսի նմուշներ են, որոնք պատմական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն:

«Առաջին անգամ մեր լուսանկարչական հավաքածուները արժանացել են նման գիտական մոտեցմամբ մեկտեղման։ Ուրախ եմ, որ առիթ ունենք Մատենադարանի բովանդակությունը հագեցնելու նաև այս ցուցադրությամբ»,- ասել է Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը։

Լուսանկարներում արտացոլված են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողները, կյանքն ու կենցաղը, անվանի հայերի դիմանկարներ, ազգագրական նյութեր և այլն։

Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ լուսանկարները նոր շունչ ու կենդանություն են ստացել։

  • Կիսվել: