շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի նախագծած «Լա Բոհեմ» քանդակը. Ավինյան

Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի նախագծած «Լա Բոհեմ» քանդակը. Ավինյան

Սիրելի երևանցիներ, Շառլ Ազնավուրի արվեստի սիրահարներ, Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ՝ Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի նախագծած «Լա Բոհեմ» քանդակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որն Ազնավուրն իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում մասնագիտական ժյուրին կատարեց իր ընտրությունը: Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն 9 ձայնով առաջ ընկավ մնացած տարբերակներից, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա:

  • Կիսվել: