երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ազգային պատկերասրահը կցուցադրի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի նշանավոր ծովանկարիչների գործեր

Ազգային պատկերասրահը կցուցադրի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի նշանավոր ծովանկարիչների գործեր

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կմեկնարկի «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը:  

Նախագծի առաջին ցուցադրությունը կբացվի հոկտեմբերի 1-ին: Կցուցադրվեն Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչներ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները, որոնք որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ ՊասմաՃյանը և այլ նվիրատուներ:

19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ ցուցադրությունը ներկայացնում է թանգարանի այդ խոշորագույն նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:

 Ցուցահանդեսը բաց է հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 5-ը:

  • Կիսվել: