չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորություն

«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորություն

Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) հայտարարում է «Այուշ» կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հնդկական ավանդական բժշկության տարբեր ճյուղեր (այուրվեդա, յոգա, նանի, սիդդհա, հոմեոպաթիա):

 

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025թ. հունիսի 8-ն է:

Դեպի Հնդկաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսը, ինչպես նաև կրթաթոշակը և կեցության ապահովման ծախսերը նախատեսված են ծրագրով։

Դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ կից ներկայացվող ուղեցույցից և Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի պաշտոնական կայքից՝ www.iccr.gov.in։

 

  • Կիսվել: