Այսուհետև Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները QR կոդի միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան
Այսուհետև Ստեփան Զորյանի տուն- թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան։
ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը» կտավը ՝ դառնալով կենդանի պատմություն։
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։
Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․ «Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին,— Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում է միշտ դեպի վե՛ր՝ դեպի լույսը, դեպի ազատությունը...
Նկարը մինչեւ այսօր էլ զարդարում է իմ սենյակը»,- գրում է Զորյանը:
Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։



