Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի
Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի։
Թումանյանի անվան զբոսայգու բեմում մենք հյուրընկալեցինք համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններին։ Գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Երեկ փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն էր և հստակ ուղերձ՝ Երևանը վերադառնում է որպես տարածաշրջանի մշակութային առաջատար և մեր նպատակն է դարձնել Երևանն այն մշակութային կենտրոնը, որտեղից սկսվում են ամենակարևոր նախաձեռնությունները, որտեղ հավաքվում են լավագույնները»։
