հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում

Ըստ Irish Cinephile կինո և հեռուստատեսային նորությունների և անդրադարձների լրատվականի՝ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում: 
 
«Ֆիլմն անիմացիոն/արխիվային հիբրիդային վավերագրություն է, որը մեզ ներկայացնում է մարդկային հուզիչ պատմություն՝ կենտրոնանալով Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս/Ավրորա Մարդիգանյանի անցած ճանապարհի վրա՝ պատմելով, թե ինչպես նա դարձավ հին Հոլիվուդի համր ֆիլմի աստղ»:
 
Միաժամանակ նշենք, որ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հնդկաստանյան պրեմիերան կկայանա հունվարի 20-ին, ժամը 14:15-ին և 16:00-ին և հունվարի 21-ին, ժամը՝ 9:30-ին և 11:00-ին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։
 
Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը տեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: