չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը. հայտնի են մրցանակակիր ֆիլմերը

Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը. հայտնի են մրցանակակիր ֆիլմերը

8 տարի շարունակ հոգևոր եւ մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 14-ից 29-ը:

    Փառատոնը ստացել էր 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր էր անցել 83 ֆիլմ՝ 41 երկրից, որոնք ընտրվել էին հոգեւոր եւ համամարդկային արժեքներ`  սեր, խաղաղություն, մարդասիրություն, հավատ, հույս  քարոզելու սկզբունքով։ Փառատոնի  նախագահ Շահեն Նազարենկոն, գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը, ժյուրիի անդամներ Կարեն Մնացականյանը և Սուսաննա Տեր-Հովհաննիսյանը 20 լավագույնին հանձնեցին մրցանակներ:

1.«Արարում․Մարդ-կոլլաժ» - Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը» , Արսեն Առաքելյան, Հայաստան:

2.«Փրկելով Կոմիտասին» -Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը», Յարոսլավ Օսետրով, Ռուսաստան:

3.«Աֆրիկա» -Լավագույն ուղերձ՝ «Հույս», Դարիա Բինևսկայա, Ռուսաստան:

4.«Մի օր մենք երջանիկ կլինենք»-Լավագույն  ուղերձ՝ «Այսօր»,  Եկատերինա Սաունինա, Ռուսաստան:

5.«Երեխաներ»- Լավագույն  ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Ամիր Դարիանի,Իրան:

6.«Նադեժդա»- Լավագույն ուղերձ՝ «Սեր», Տատյանա Չուրզինա, Ռուսաստան:

7.«Թանաքի օվկիանոսը»- Լավագույն ուղերձ՝«Հույս», Իվան Սոսնին,  Ռուսաստան:

8.«Երջանկության նամակներ»-Լավագույն ուղերձ՝ «Հավատ»,Սվետլանա Սուխանովա,  Ռուսաստան:

9.«Պարոն քաղաքացի»-Լավագույն  ուղերձ՝ «Մարդասիրություն  և Ընտանեկան արժեքներ», Մարինոս Կարտիկկիս, Կիպրոս:

10.«Աղքատ մարդիկ» - Լավագույն ուղերձ՝ «Մարդասիրություն», Լոլիտա Նարանովիչ, Ռուսաստան:

11.«Եռյակ»-Լավագույն ուղերձ՝ «Խաղաղություն»,  Վադիմ Զայցև,  Ռուսաստան:

12.«Խոչընդոտները հաղթահարելով» - Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը», Յուլիա Սապոնովա,  Ռուսաստան:

13.«Ծերացում» -Լավագույն  ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Ջինգքի Զհանգ, ԱՄՆ:

14.«Պանգեա» -Լավագույն ուղերձ՝ «Միայնություն»,  Մարկուս Քեյմ, Բիտե Հեչեր, Ավստրիա:

15.«Փոքրիկ աղջկա կոշիկները»  -Լավագույն ուղերձ՝  «Լավատեսության», Կեդար Շրեստա, Նեպալ:

16.«Ամանիսի գլխաշորը» -Լավագույն ուղերձ՝   «Հանդուրժողականության», Ռենատա Դինիզ, Բրազիլիա:

17.«Արագիլների բույնի տակ» -Լավագույն ուղերձ՝  «Ընկերասիրություն», Անի Օգանեսյան, Ռուսաստան:

18.«Հրում» -Լավագույն  ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Տրիլինա Մայ, ԱՄՆ:

19.«Սերմ» -Լավագույն ուղերձ՝ «Մաքուր մոլորակ», Կին Լեկ Չու, Մալայզիա:

20.«Կոտրված արմատներ» -Լավագույն ուղերձ՝ «Հույս», Ասիմ Տարեկ, Սառա Էլզայաթ, Հորդանան:

 Նշենք, որ փառատոնի մարզային ծրագրի մեկնարկը տրվել էր  օգոստոսի 14-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով: Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում անցկացվեցին ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով:  Հյուրընկալվեցին  միջազգային անվանի կինոգործիչներ և արվեստագետներ, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում:  Տեղի ունեցան հանդիպումներ ֆիլմերի ռեժիսորների հետ:  

    Այս տարի փառատոնը մշակել էր լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ  «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին: Օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունի «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոս 27-ին՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օգոստոսի 28-ին՝ Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։

    2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել էր ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:

  • Կիսվել: