Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի նախաքրիստոնեական 100 ցուցանմուշ Հասյաստանից
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանը հայտարարել է լայնածավալ ցուցահանդեսի անցկացման մասին, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 100 նախաքրիստոնեական ցուցանմուշներ Հայաստանից: Այս մասին հայտնում է Greek City Times-ը:
Նախաձեռնությունն Ակրոպոլիսի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև փետրվարի 16-ին ստորագրված համագործակցության հուշագրի արդյունք է: Փաստաթուղթը ձևակերպվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի ընթացքում և նախատեսում է մասնագիտական փոխանակումների, համատեղ գիտական և ցուցահանդեսային նախագծերի զարգացում:



