երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում․ ինչպե՞ս է դրան արձագանքել Պոլսի հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահը

«Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում․ ինչպե՞ս է դրան արձագանքել Պոլսի հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահը

Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն գրավոր հայտարարությամբ անդրդադարձել է թվային հարթակում Թուրքիայի հարյուրամյակին նվիրված «Աթաթուրք» սերիալի  հեռարձակման չեղարկման որոշմանը, գրում է ermenihaber-ը։

Նա ԱՄՆ-ում գտնվող հայկական  հաստատություններին և կազմակերպություններին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ և աջակցել Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին:

Շիրինօղլուն նշել է, որ ուշադիր հետևում են (նկատի է առնվել Թուրքիայի հայ համայնքը) ամերիկյան հեռուստաֆիլմ/հեռուստասերիալային հարթակում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված հեռուստասերիալի հեռարձակման դադարեցման շուրջ ժողովրդի արձագանքներին:

Ինչպես նաև ուշագրավ է համարել այն պնդումը, որ իբրև նման որոշում կայացվել է ԱՄՆ հայ համայնքի նախաձեռնությամբ:

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ ընդգծել է նաև որ արվեստի և գեղարվեստական ​​արտադրության դրսևորումները կարող են հիմք ստեղծել հասարակությունների միջև երկխոսության և կարեկցանքի համար նույնիսկ ամենախնդրահարույց ժամանակներում:

  • Կիսվել: