հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում կանցկացվեն բազմաժանր մշակութային միջոցառումներ

Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում կանցկացվեն բազմաժանր մշակութային միջոցառումներ

Ապրիլի 15-ը աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները:

ԿԳՄՍ նախարարությունը Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ․ տեղի կունենան համերգային ծրագրեր, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ցուցահանդեսներ, բացօթյա արվեստի ակցիաներ, ինտերակտիվ նախագծեր և ստեղծագործական այլ նախաձեռնություններ։

Ծրագրին կմասնակցեն մի շարք մշակութային և կրթական հաստատություններ։

  • Կիսվել: