շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արսեն Սողոմոնյանը դեբյուտը Աթենքի  օպերայում փառահեղ անցավ. Հունաստանում ՀՀ դեսպան

Արսեն Սողոմոնյանը դեբյուտը Աթենքի օպերայում փառահեղ անցավ. Հունաստանում ՀՀ դեսպան

Մեր հայրենակից Արսեն Սողոմոնյանի դեբյուտը Աթենքի օպերայում, որտեղ նա Պիետրո Մասկանիի-Ռուջերո Լեոնկավալոյի «Գեղջկական ասպետություն-Պայացներ» (Cavalliera rusticana-Pagliacci) օպերայում հանդես եկավ երկու բարդ գլխավոր դերերով (Տուրիդուի և Կանիոյի), անցավ փառահեղ։

Իր դերերի մեկնաբանության կատարյալ խորություն և գերագույն հզորություն, զգայականության բարձրագույն աստիճան և միաժամանակ կատարյալ տեխնիկա և հզոր ձայն։ Աշխարհում հազվագյուտ են նման արտիստներն այսօր։ «Ուրախ եմ, որ իմ հայրենակիցը և ընկերը հազարավոր հույն հանդիսատեսների առջև հայի և Հայաստանի անունը հնչեցրեց ամենավճռական և գեղեցիկ ոճով։

Դրվատանքի և գովեստի խոսքերի են արժանի Greek National Opera-ի ամբողջ թատերախումբն իհարկե` բեմադրիչներից, դերասաններից, նվագախմբից և նրա ղեկավարից սկսած մինչև բեմահարդարներն ու տեխնիկական կազմը»,- իր ֆեյսբուքում գրել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

  • Կիսվել: