Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Սեր և կարոտ» խորագրով համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Սեր և կարոտ» խորագրով համերգ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին` ծննդյան օրվա առթիվ:
Ծրագրում` պոեզիա,երգիծանք, երգ և երաժշտություն,հումոր:
«Տխրենք, ծիծաղենք, ափսոսենք ու հուսադրվենք միասին:
Միասին հեշտանում են շատ դժվարություններ:
Սիրով և սպասումներով՝ Ձեր ԼՈւՍԻՆԵ...»։