շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջին անգամ Հայաստանում համերգով և վարպետության դասերով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը

Առաջին անգամ Հայաստանում համերգով և վարպետության դասերով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նոր համերգաշրջանի մեկնարկը նշանավորվում է բացառիկ նախագծով։ Առաջին անգամ Հայաստանում համերգով և վարպետության դասերով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը։

Խումբը հիմնադրվել է 1996 թ․ Փարիզի ազգային կոնսերվատորիայի շրջանավարտների կողմից՝ կարճ ժամանակ անց դառնալով մեր ժամանակների ամենաառաջադեմ և հաջողակ երաժշտական անսամբլներից մեկը։
Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։
Երաժշտական քննադատները նշում են, որ անգամ դասական հանրածանոթ գործերն այս լարային քառյակի կատարմամբ հնչում և ընկալվում են նորովի։

Սեպտեմբերի 22-ին «Դիոտիմա» քառյակի անդամներ Յուն-Պեն Չժաոն (առաջին ջութակ), Լեո Մարիլյեն (երկրորդ ջութակ), Ֆրանկ Շևալյեն (ալտ) և Պյեռ Մոռլեն (թավջութակ) վարպետության դասեր կանցկացնեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների մասնակցությամբ։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Դիոտիմա» քառյակի համերգը։ Ծրագրում՝ Դյորդ Լիգետի, Լեոշ Յանաչեկ, Լյուդվիգ վան Բեթհովեն։

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։

  • Կիսվել: