Առաջին անգամ «Հայ Ֆեստ»-ի շրջանակներում ներկայացումը կցուցադրվի ուղղահայաց բեմում՝ պատի վրա
Այսօր երեկոյան՝ 20.00-ին, Հանրապետության հրապարակում, նախկին ԱԳՆ շենքի վրա, Նիդեռլանդների Bench Theatre-ը առաջին անգամ «Հայ Ֆեստ»-ի շրջանակներում կներկայացնի պար պատի վրա: «Երևանի համար սա աննախադեպ փորձ կլինի»,-նշում է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
«Խորքային Տարածություն» տպավորիչ ուղղահայաց պար է, որն իրականացվում է պատի վրա, որտեղ բեմը դառնում է ուղղահայաց հարթությունը։ Ներկայացումը ներառում է հետադարձ շրջադարձեր, նրբագեղություն, ուժ և զուգընկերային աշխատանքի վառ դրսևորումներ։
Բեմադրության ռեժիսորը Ռեյչել Մելիեֆն է:


