երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Առաջիկա 5 տարում ՔՊ-ն նախատեսում է օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել մոտ 15 հազարի․ Սիսակ Գաբրիելյան

Առաջիկա 5 տարում ՔՊ-ն նախատեսում է օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել մոտ 15 հազարի․ Սիսակ Գաբրիելյան

Հայաստանի անկախության ողջ ընթացքում, ինչպես նաև անկախացումից առաջ ընկած 20 տարիներին՝ ընդհանուր առմամբ շուրջ 50 տարում, կրթության ոլորտում չի իրականացվել աշխատանքների այնպիսի ծավալ, որքան 2021 թվականից մինչ օրս։ Այս մասին օգոստոսի 17-ին Ազգային ժողովի նիստում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Խոսքը, մասնավորապես, «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի մասին է։

«Մենք նախատեսում ենք առաջիկա հինգ տարիներին օտարերկրացի ուսանողների թիվը հասցնել շուրջ 15 հազարի, իսկ գիտության ֆինանսավորումը կրկնապատկել՝ հասցնելով ՀՆԱ-ի 1%-ին»,- ասել է Գաբրիելյանը։

  • Կիսվել: